10:07   15-01-2021
Փհենյանը ցույց է տվել ստորջրյա բազավորման բալիստիկ հրթիռը
Թողնել մեկնաբանություն

Կորեայի Աշխատանքային կուսակցության 8-րդ համագումարի պատվին կազմակերպված հանդիսավոր ռազմական շքերթը տեղի է ունեցել հինգշաբթի երեկոյան Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք Փհենյանում: Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը հայտնում է, որ շքերթին, մասնավորապես, ներկայացվել են ստորջրյա բազավորման ռազմավարական բալիստիկ հրթիռներ:

«Աշխարհում ամենահզոր զենքը՝ ստորջրյա բազավորման ռազմավարական բալիստիկ հրթիռները, մեկը մյուսի հետեւից» ցուցադրել են հրապարակում՝ «ցույց տալով Հյուսիսային Կորեայի հեղափոխական զինված ուժերի հզորությունը», փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Գործակալությունը հայտնում է, որ շքերթն անցել է Փհենյանի կենտրոնում Կիմ Իր Սենի հրապարակում՝ երկրի ղեկավար Կիմ Չեն Ընի մասնակցությամբ: Միջոցառմանը ցուցադրել են նաեւ տակտիկական հրթիռների եւ ինքնագնաց հրետանային կայանքների նորագույն նմուշներ:

ԿԱԿ VIII համագումարը տեղի է ունեցել հունվարի 5-12-ը: Նախորդ համագումարն անցկացվել էր 2016 թվականի մայիսին: Վերջին ռազմական շքերթն անցկացվել է 2020 թվականի հոկտեմբերին ԿԱԿ հիմնադրման 75-ամյակի պատվին:

Գրում է News.am -ը:

Loading...