11:21   15-01-2021
Սենատը կզբաղվի Թրամփի իմպիչմենթով՝ Բայդենի երդմնակալությունից մեկ ժամ անց
Թողնել մեկնաբանություն

Ինպես հաղորդում է Politico թերթը, իրազեկ աղբյուրները հաստատել են, որ ԱՄՆ Սենատը մտադիր է քննարկել ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի հարցը հունվարի 20-ին՝ պետության ընտրված ղեկավար Ջոզեֆ Բայդենի երդմնակալությունից ընդամենը մեկ ժամ անց:

«Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից առաջ քաշված՝ նախագահ Թրամփին առաջադրված մեղադրանքների ուսումնասիրությունը կսկսվի հունվարի 20-ին, տեղական ժամանակով ժամը 13:00-ին, եթե նման որոշում կայացվի բոլոր 100 սենատորների կողմից», – ասված է հայտարարության մեջ:

Գրում է 1in.am -ը:

Loading...