11:50   15-01-2021
2020 թվականին ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրի ծավալը 8,3 տոկոսով աճել է
Թողնել մեկնաբանություն

2020 թվականի արդունքներով Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ապրանքաշրջանառությունը տարեկան հաշվարկով աճել է 8,3 տոկոսով՝ մինչեւ 586,72 միլիարդ դոլար: Հունվարի 14-ին այդ մասին հայտնել է ՉԺՀ-ի Գլխավոր մաքսային վարչությունը։ Գերատեսչության զեկույցի համաձայն՝ Չնաստանի արտահաումը Մացյալ Նահանգներ ավելաել է 7,9 տոկոսով՝ մինչեւ 451,81 միլարդ դոլար: Ամերիկյան արտադրանքի ներմուծումն ավելացել է 9,8 տոկոսով՝ մինչեւ 134,91 միլիարդ դոլար:

Չինաստանի դրական հաշվեմնացորդը 2020 թվականին կազմել է 316,9 միլիարդ դոլար՝ 2019 թվականի համեմատությամբ տարեկան արտահայտությամբ ավելանալով 7,1 տոկոսով: 2019 թվականին չին-ամերիկյան ապրանքաշրջանառությունը հասել է 541,2 միլիարդ դոլարի՝ կրճատվելով 14,6 տոկոսով: Չինաստանից ԱՄՆ արտահանումը նվազել է 12,5 տոկոսով (մինչեւ 418,5 միլիարդ դոլար), հակառակ ուղղությամբ ապրանքերի եւ ծառայությունների հոսքը նվազել է 20,9 տոկոսով (մինչեւ 122,7 միլիարդ դոլար): Միացյալ Նահանգների բացասական հաշվեմնացորդը կազմել է շուրջ 295,8 միլիարդ դոլար՝ նազելով 8,6 տոկոսով:

Չինաստանի արատքին առեւտրի ծավալն անցյալ տարվա արդյունքներով տարեկան արահայտությամբ աճել է 1,5 տոկոսով՝ մինչեւ 4,65 տրիլիոն դոլար: 2020 թվականին երկրի արտահանումն աճել է 3,6 տոկոսով՝ մինչեւ 2,59 տրիլիոն դոլար: Ներմուծումը նվազել է 1,1 տոկոսով՝ մինչեւ 2,055 տրիլիոն դոլար: Միայն դեկտեմբերին ՉԺՀ-ի արտաքին առեւտրի ծավալը կազմել է 485,68 միլիարդ դոլար: Ըստ որում արտահանումը հասել է 281,93 միլիարդի, ներմուծումը՝ 203,75 միլիարդի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


Գրում է 168.am -ը:

Loading...