11:59   15-01-2021
Image Description
Իրանի Արևելյան Ադրբեջանի ղեկավարը ՀՀ-ի հետ սահմանային շուկա ստեղծելու պատրաստակամություն է հայտնել
Թողնել մեկնաբանություն

Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ադրբեջան նահանգի ղեկավար Մոհամադ Ռեզա Փուր Մոհամադին հայտնել է, որ հաշվի առնելով երկրամասի բարձր առաջնահերթությունը` մեծացնել միջազգային առևտուրը, այն պատրաստ է սահմանային շուկա ստեղծել Հայաստանի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը:

«Եթե այդ սահմանային շուկան ստեղծելու ցանկությունն ունենա նաև Հայաստանը, ապա մենք կկարողանանք այն ստեղծել ամենամոտ ապագայում»,- Հայաստանում Իրանի դեսպանի և մասնավոր սեկտորի հետ հանդիպման ընթացքում ասել է Արևելյան Ադրբեջանի ղեկավարը:

Նահանգի ղեկավարն, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հակամարտությանը, նշել է, որ վերջին բախումների ընթացքում Իրանը մնացել է չեզոք` ձգտելով խաղաղության և հանգստության:

Loading...