12:04   15-01-2021
Դեմոկրատները Կոնգրեսում հավանություն են տվել տնտեսության խթանման Բայդենի պլանին
Թողնել մեկնաբանություն

Դեմոկրատները Կոնգրեսում հավանություն են տվել ԱՄՆ-ի ընտրված նախագահ Ջո Բայդենի՝ 1,9 տրիլիոն դոլարով տնտեսությունը խթանելու պլանին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Արտակարգ աջակցության փաթեթը, որը հայտարարվել Է Բայդենի ապագա վարչակազմի կողմից, ճիշտ մոտեցում Է»,-ասվում Է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի եւ Սենատում դեմոկրատների առաջնորդ Չաք Շումերի համատեղ հայտարարության մեջ:

«Մենք անմիջապես աշխատանքի ձեռնամուխ կլինենք այն բանին, որպեսզի ընտրված նախագահ Բայդենի հայեցակարգն օրենք դառնա, որը կանցնի Կոնգրեսի երկու պալատները եւ ստորագրվի (նախագահի կողմից)»,-հավելել են Փելոսին եւ Շումերը:

Կոնգրեսի նոր կազմում դեմոկրատները մեծամասնություն կունենան երկու պալատներում, ինչն զգալիորեն կդյուրացի օրինագծի ընդունումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Loading...