12:55   15-01-2021
Արցախ է վերադարձել 49 հազար 264 մարդ
Թողնել մեկնաբանություն

Ռուսական խաղաղապահ ուժերի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ մեկ օրում Արցախ է վերադարձել 210 մարդ, ովքեր ավելի վաղ լքել էին իրենց  բնակավայրերը մարտական գործողությունների պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Ընդհանուր առմամբ, Արցախ է վերադարձել 49 հազար 264 մարդ»,- նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

Loading...