13:18   15-01-2021
Պոպովան պատմել Է Ռուսաստանում կորոնավիրուսի հայտնաբերված մուտացիաների մասին
Թողնել մեկնաբանություն

Կորոնավիրուսի գրեթե 1,5 հազար մուտացիաներ են հայտնաբերվել Ռուսաստանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան:

«Մենք տեսնում ենք բոլոր մուտացիաները… Այսօրվա դրությամբ այնտեղ գտել ենք գրեթե 1,5 հազար (կորոնավիրուսի) մուտացիա»,- պատմել Է Աննա Պոպովան Գայդարյան համաժողովի շրջանակներում:

Մուտացիան, գերատեսչության ղեկավարի խոսքով, բացարձակ բնական գործընթաց Է, «այլապես վիրուսները չեն ապրի», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Loading...