13:49   15-01-2021
Արցախում զինծառայողի վիրավորման դեպքի առթիվ քննությունը շարունակվում է
Թողնել մեկնաբանություն

Արցախի ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի կոպիտ խախտման հետևանքով, հրազենային վիրավորում ստացած զինծառայող Վարդան Կիրակոսյանի դեպքի առթիվ քննությունը շարունակվում է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:

«Այս պահին քննություն է իրականացվում: Ըստ նախնական տեղեկությունների` դեպքը հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման պատճառով է տեղի ունեցել, ամբողջական տեղեկատվություն կտրամադրվի»,- ասաց Սարգսյանը:

Loading...