13:50   15-01-2021
Image Description
Դատաիրավական բարեփոխումների ընթացքն այլևս անբեկանելի է. Ռուստամ Բադասյան

Հայաստանում դատաիրավական բարեփոխումների ընթացքն այլևս անբեկանելի է:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Ներդնում ենք մինչդատական վարույթների (կալանք, խուզարկություն և այլն) նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող մասնագիտացված դատավորների ինստիտուտ և կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների մասնագիտացում»,- գրել է Բադասյանը:

Արդարադատության նախարարը հայտնել է, թե ինչ խնդիրներ է լուծում Կառավարության հունվարի 14-ի նիստում հավանության արժանացած օրենսդրական փաթեթը:

«Բարեվարքության ստուգում անցած դատավորների թվաքանակի ավելացման արդյունքում քաղաքացիները, իրավապահները ստիպված չեն լինի երկար սպասել արդարադատության իրականացմանը

Կա հանրային դժգոհություն, մանավանդ մինչդատական վարույթի ընթացքում դատական վերահսկողության առումով։ Վստահ եմ՝ այս լուծման արդյունքում կավելանա դատական համակարգի նկատմամբ հանրային վստահությունը»,- գրել է Բադասյանը:

Loading...