14:19   15-01-2021
Վաղաժամկետ դադարել են Արցախի Գլխավոր դատախազի լիազորությունները
Թողնել մեկնաբանություն

Արցախի գլխավոր դատախազ Մհեր Աղաջանյանի լիազորությունները վաղաժամ դադարել են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Արցախի Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժինը. 

«Արցախի Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հունվարի 15-ին հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ, որում ասվում է.

««Դատախազության մասին» օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ հունվարի 9-ին Գլխավոր դատախազը  Ազգային ժողով էր ներկայացրել հրաժարականի դիմում և սահմանված կարգով կրկին դիմում է ներկայացրել հունվարի 15-ին: Ըստ այդմ՝ «Դատախազության մասին» օրենքի 62-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հունվարի 15-ից վաղաժամկետ դադարել են Գլխավոր դատախազ Մհեր Աղաջանյանի լիազորությունները»»,- ասված է հաղորդագրության մեջ:

Loading...