14:35   15-01-2021
Հունաստանի խորհրդարանը հավանություն է տվել Rafale ֆրանսիական 18 կործանիչների գնմանը
Թողնել մեկնաբանություն

Հունաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Rafale ֆրանսիական 18 կործանիչների գնմանը, գրում է Katimeniri-ն:

Ակնկալվում է, որ ինքնաթիռների եւ Meteor «օդ-օդի» դասի համատեղ հրթիռների գնումը Հունաստանի համար կարժենա 2,3 մլրդ եվրո:

Գնումն իրականացվում է կառավարության՝ հաջորդ 5 տարիների ընթացքում զինված ուժերի արդիականացման հարցով ամբիցիոզ ծրագրի շրջանակում եւ հարեւան Թուրքիայի հետ լարվածության ֆոնին:  

Գրում է News.am -ը:

Loading...