15:00   15-01-2021
Առաջարկում ենք գերության մեջ հայտնվածի ընտանիքին տրամադրել 200 հազար դրամի չափով նպաստ. Գորգիսյան
Թողնել մեկնաբանություն

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ռազմական գործողությունների ժամանակ անհետ կորած և գերի ընկած ընտանիքների նպաստների վերաբերյալ հարցի քննարկմանը նախագիծը ներկայացնող «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը նկատեց, որ կառավարությունն իր դիտարկումներն ուղարկելու համար ուներ մեկ ամիս ժամանակ, սակայն երեկ երեկոյանը ժամը 18.00-ից հետո է ուղարկել:

Նա նշեց, որ առաջարկում են անհետ կորածներին կամ գերի ընկածներին կադրերի տրամադրության տակ գցել մինչև հետագա գործողությունները:

«Առաջարկում ենք, որ գերության մեջ հայտնվածի ընտանիքը ստանա 200 հազար դրամի չափով նպաստ: Սույն կարգավորումը առաջարկում ենք տարածել նաև պատերազմի կամավոր մասնակիցների վրա»,- հավելեց Գորգիսյանը:

Գրում է 1in.am -ը:

Loading...