15:19   15-01-2021
Չիլիի իշխանությունները «Սպուտնիկ V»-ն որակել են որպես գրավիչ պատվաստանյութ ապագայի համար
Թողնել մեկնաբանություն

Տեղային հիվանդությունների կարգ COVID-19-ի անցնելու հեռանկարը հեղինակավոր լաբորատորիաների պատվաստանյութերը, ինչպիսին Ռուսաստանի Գամալեյայի ինստիտուտն Է, շատ գրավիչ Է դարձնում Չիլիի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է Չիլիի ԱԳ նախարարության՝ միջազգային տնտեսական հարաբերությունների նախարարի տեղակալ Ռոդրիգո Յանիեսը:

«Մոտ ապագայում Չիլին արդեն ապահովված Է բնակչության համար պատվաստանյութերով, բայց ակներեւ Է, որ հեղինակավոր լաբորատորիաների պատվաստանյութերը, ինչպիսին Ռուսաստանի Գամալեյայի ինստիտուտն Է, շատ գրավիչ են, հաշվի առնելով այն, որ դա տեղային հիվանդություն Է»,-ասել Է նախարարի տեղակալը:

Յանիեսը հաստատել Է, որ Չիլին ներկայում տեխնիկական ու գիտական տեղեկատվությունների փոխանակման գործընթաց Է նախաձեռնում Ռուսաստանի ինստիտուտի եւ Չիլիի առողջապահության մարմինների ու կարգավորիչ մարմինների միջեւ՝ թեստերի եւ պատվաստանյութի հետազոտության արդյունքներն ստանալու նպատակով:

«Ունենալով այդ տեղեկատվությունը՝ մենք կկարողանանք հետագայում քննարկել մատակարարումների հնարավորությունը եւ արժեքը, բայց ներկայում բանակցությունները վարվում են ընդհանուր մակարդակով»,-հավելել Է նա:

Չիլիի իշխանությունները քաղաքացիների համար ապահովել են Pfizer, Sinovac, Johnson&Johnson եւ AstraZeneca լաբորատորիաների պատվաստանյութերի ավելի քան 30 միլիոն չափաբաժին, ինչը թույլ կտա ընդգրկել գործնականում երկրի ամբողջ բնակչությանը:

«Նախագահ Սեբաստիան Պինիերայի կարգադրությամբ մենք պետք Է քննարկենք բոլոր այլընտրանքները, որոնք կարող են պիտանի լինել երկրին, ներառյալ «Սպուտնիկ V»-ն»,-եզրափակել Է Յանիեսը:

Չիլիում հավավարակի ժամանակ COVID-19 Է հայտնաբերվել 656 հազար 712 մարդու մոտ, այդ թվի մեջ մտնում Է մահվան 17 հազար 294 դեպքը:

Loading...