16:56   15-01-2021
Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցն ուղարկվել է ԱԺ նախագահին
Թողնել մեկնաբանություն

Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման ԱԺ քննիչ հանձնաժողովի 97 էջանոց զեկույցն ուղարկվել է ԱԺ նախագահին: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ եթե իրավապահ մարմինները զեկույցում տեսնեն քրեորեն դատապարտելի արարքներ, ապա դա հետևանք կունենա: «Անձամբ ես տեսնում եմ թերություններ, որոնք պետք է վերացված լինեին 2016-ի քառօրյա պատերազմից անմիջապես հետո»,- ընդգծեց Քոչարյանը:

Loading...