17:24   15-01-2021
Ռուսաստանը սկսում է Բաց երկնքի պայմանագրից դուրս գալու ներպետական գործընթացները
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանը սկսում է Բաց երկնքի պայմանագրից դուրս գալու ներպետական գործընթացները:

«Կապված նոր պայմաններում պայմանագրի գործարկումը շարունակելու համար խոչընդոտները վերացնելու գործընթացի բացակայության հետ՝ ՌԴ ԱԳՆ-ն լիազորվում է հայտարարել է Բաց երկնքի պայմանագրից Ռուսաստանի Դաշնության դուրս գալու ներպետական գործընթացների մեկնարկի մասին»,-ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում տեղակայված մեկնաբանության մեջ:      

Բաց երկնքի պայմանագիրը բազմակողմանի միջազգային փաստաթուղթ է, որը թույլ է տալիս այն ստորագրած երկրների տարածքում անզեն հետախուզական թռչող սարքերի ազատ թռիչքները։ Պայմանագիրը ստորագրվել է 1992թ․ մարտի 24-ին, Հելսինկիում՝ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության 23 անդամ-պետությունների կողմից։ Պայմանագրի նպատակը ռազմական գործողությունների եւ սպառազինությունների վերահսկման ոլորտում գործող պայմանագրերի պահպանման վերահսկման մեխանիզմների կատարելագործման միջոցով պետությունների միջեւ վստահության ամրապնդումն է։ Այժմ պայմանագրին մասնակցում են 34 պետություններ։

Գրում է՝ News.am-ը:

Loading...