17:37   15-01-2021
Արցախի 2 գյուղում կորոնավիրուսային օջախներ են հայտնաբերվել. սահմանվել է մասնակի կարանտին
Թողնել մեկնաբանություն

Արցախի Ասկերանի շրջանի Նորագյուղ և Հովսեփավան համայնքներում կատարված թեստավորումների արդյունքում՝ հունվարի 15-ի դրությամբ բացահայտվել է կորոնավիրուսի օջախ, տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարությունը:

«Վերջին օրերին կատարվել է 261 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 143 նոր դեպք՝ Նորագյուղ և Հովսեփավան համայնքների բնակիչների մոտ: Նշված համայնքներում սահմանվել է  մասնակի կարանտին, կիրառվում են ելքի և մուտքի սահմանափակումներ:

Loading...