17:41   15-01-2021
ԱՄՆ-ում պարզել են Կապիտոլիումի մերձակայքում ոստիկանին ծեծած տղամարդու ինքնությունը
Թողնել մեկնաբանություն

Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունները պարզել են այն մարդու ինքնությունը, որը ոստիկանին դրոշաձողով ծեծել էր ԱՄՆ-ում Կապիտոլիումի շենքի մերձակայքում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ. պարզվել է, որ նա Արկանզասի նահանգի բնակիչ է: Այդ մասին հաղորդել է տեղական KATV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Հետաքննությունների դաշնային բյուրոյին:

Ինչպես հաղորդել է հեռուստաալիքը, Փիթեր Ֆրանսիս Սթեգերի ինքնությունը պարզվել է ծեծելու տեսանյութը Twitter-ում հրապարակվելուց հետո: Տեսանյութերից մեկում պատկերված է, թե ինչպես է Սթեգերը Վաշինգտոնի ոստիկանության աշխատակցին մի քանի անգամ հարվածում ամերիկյան դրոշի ձողով, ընդ որում՝ ոստիկանության աշխատակիցը պառկած է գետնին:

Անկարգությունների մասնակիցները ոստիկանության աշխատակցին քարշ էին տալիս Կապիտոլիումի աստիճաններով, դեմքով ներքեւ տապալել էին գետնին եւ հարվածներ էին հասցնում գլխին ու իրանին: Ոստիկանի անունը չի բացահայտվում:

Գրում է՝ 1in.am-ը:

Loading...