17:54   15-01-2021
Image Description
Ղազախստանի Մաժիլիսը հավանություն Է տվել վարչապետի պաշտոնում Մամինի թեկնածությանը
Թողնել մեկնաբանություն

Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսը հունվարի 15-ին հավանություն Է տվել հանրապետության վարչապետի պաշտոնում Ասկար Մամինի թեկնածությանը: Այդ մասին հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալության թղթակիցը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ասկար Մամինի թեկնածության օգտին քվեարկել Է 78 պատգամավոր, ձեռնպահ Է մնացել 21-ը»,-քվեարկության արդյունքները հայտարարել Է Մաժիլիսի խոսնակ Նուռլան Նիգմատուլինը:

Ըստ նոր սահմանադրական ուղղումների, որոնք ընդունվել են 2017 թվականին, Ղազախստանի կառավարությունը լիազորությունները վայր Է դնում խորհրդարանի նորընտիր մաժիլիսի հանդեպ:

Նոր վարչապետի թեկնածությունը մաժիլիսի քննարկմանը կներկայացնի պետության ղեկավարը՝ մաժիլիսում ներկայացված կուսակցությունների խմբակցությունների հետ կոնսուլտացիաներից հետո:

2019 թվականի փետրվարից նախարարների կաբինետի ղեկավարը Ասկար Մամինն Է:

Loading...