18:29   15-01-2021
ՀՀ ԿԲ-ն ստուգումներ կանցկացնի արտարժույթի առքուվաճառքի լիցենզիա ստացած 223 կետերում
Թողնել մեկնաբանություն

Հայաստանի կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ՝ ԿԲ Ֆինանսական վերահսկողության և լիցենզավորման դեպարտամենտն արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստացած անձանց մոտ (ներառյալ՝ նրանց լիցենզավորված մասնաճյուղերում) 2021թ. հունվարի 18-ից մինչև 2021 թ. դեկտեմբերի 31-ն ընկած  ժամանակահատվածում իրականացնելու է օրենսդրության համապատասխանության ստուգումներ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից։

Սուոգումները կիրականացվեն այս պահին արտարժույթի առքուվաճառքի լիցենզիա ունեցող 223 կետերում։

Loading...