19:57   15-01-2021
«Բարգավաճ Հայաստանը» հանդիպել է ԲԴԽ անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանի հետ
Թողնել մեկնաբանություն

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն այսօր՝ հունվարի 15-ին, հանդիպել է Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանի հետ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։

«Հանդիպումն անցել է աշխատանքային նորմալ մթնոլորտում։ Թույլ տվեք չբարձրաձայնել այն հարցերի ցանկը, որոնք մենք քննարկել ենք, որովհետեւ հանդիպումը փակ էր, կարող եմ ասել, որ բոլոր այն հարցերը, որոնք այսօր հուզում են հանրությանը՝ բարձրաձայնվել են»,- ընդգծեց նա։

 Հարցին, թե խմբակցությունն արդեն որոշում կայացրե՞լ է, թե ինչպես կքվեարկի Գագիկ Ջհանգիրյանի օգտին, Արման Աբովյանն ասաց, որ միայն հանդիպման արդյունքները քննարկելուց հետո խմբակցությունը որեւէ որոշում կկայացնի։

Loading...