20:00   15-01-2021
Image Description
Հայաստանի եւ Ռուսաստանի ԶՈՒ-երի միացյալ խմբավորումն ամփոփել է 2020-ին կատարած աշխատանքների արդյունքները
Թողնել մեկնաբանություն

Հունվարի 15-ին ՀՀ ԶՈւ եւ ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորումն ամփոփել է 2020թ. ուսումնական տարվա մարտական պատրաստության, մարտական հերթապահության, զորքերի ծառայության եւ զինվորական կարգապահության արդյունքները։ Այս մասին հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը։

«Միջոցառմանը ներկա են եղել Միացյալ խմբավորման հրամանատարը, հրամանատարի տեղակալները, ենթակա զորամասերի հրամանատարներն ու նրանց տեղակալները։

Զեկուցվել է 2020թ. ընթացքում անցկացված միջոցառումների եւ իրականացված աշխատանքների վերաբերյալ, նշվել են թերացումերն ու բացթողումները, մատնանշվել դրանց լուծման ուղիները, առաջադրվել 2021թ. ուսումնական տարվա խնդիրները։

Միջոցառման ավարտին առավել աչքի ընկած զինծառայողները խրախուսվել են»,- ասված է ՊՆ հաղորդագրությունում։

Loading...