20:20   15-01-2021
Գուգարաց թեմը ունի նոր առաջնորդ
Թողնել մեկնաբանություն

Հունվարի 17-ին՝ ժամը 10:00-ին, Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցում, Գուգարաց թեմի նորանշանակ առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը մատուցելու է առաջնորդական իր առաջին Սուրբ Պատարագը՝ հայտնում է Գուգարաց թեմի պաշտոնական էջը:

Հովնան եպիսկոպոսը Գուգարաց թեմի առաջնորդ է նշանակվել Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Աﬔնայն Հայոց Կաթողիկոսի hայրապետական տնօրինությամբ: Մինչ այդ Հովնան Սրբազանը շուրջ 10 տարի եղել է Մայր Տաճարի լուսարարապետ, որի պարտականությունների մեջ էին մտնում Մայր Աթոռի ծիսական արարողությունների և հոգևորականների կյանքի կազմակերպումը:

Գուգարաց թեմը ստեղծվել է 1996 թ-ին երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոնդակով: Նույն թվականից մինչ անցյալ տարվա նոյեմբեր ամիսը, որպես թեմակալ առաջնորդ պաշտոնավարել է Գերաշնորհ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը: Սեպուհ Սրբազանը վախճանվել է 2020 թ-ի նոյեմբերին՝ կորոնավիրուսային հիվանդության հետևանքով:

Loading...