20:25   15-01-2021
ՊԵԿ-ը ընթացիկ հարկային տարին հայտարարում է ստվերի դեմ կրճատման տարի
Թողնել մեկնաբանություն

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2021-ին ներդնելու է ողջ ներուժը՝ ստվերային տնտեսությունը նվազագույնի հասցնելու ուղղությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:

«Ընթացիկ հարկային տարին ՊԵԿ-ը հայտարարում է ստվերի դեմ կրճատման տարի: Եվ մենք ներդնելու ենք մեր ամբողջ ներուժը ստվերային տնտեսությունը կրճատելու և մինիմումի հասցնելու ուղղությամբ»,-ասաց Հովհաննիսյանը:

Նա կոչ արեց, հորդորեց տնտեսավարողներին, որ կամավոր բռնեն կարգապահ հարկ վճարողի ուղին և հարկերը հաշվարկեն ու վճարեն օրենքով սահմանված կարգով: Միևնույն ժամանակ Հովհաննիսյանը վստահեցրեց, որ ՊԵԿ-ի վարչարարությունը լինելու է հասցեական և ըստ թիրախների: «Պետք է ժամանակին դրսևորել օրինապահ վարքագիծ և հետո չբողոքել տուգանքներից և ավելորդ հարկային պարտավորություններից»,-նշեց ՊԵԿ նախագահը:

Loading...