20:28   15-01-2021
Եվրամիությունն ընդլայնել է Սիրիայի դեմ պատժամիջոցները
Թողնել մեկնաբանություն

Եվրամիությունը Սիրիայի դեմ պատժամիջոցների ցուցակում ավելացրել է Սիրիայի ԱԳՆ նոր ղեկավար Ֆեյսալ Միքդադին, նշված է ուրբաթ ԵՄ պաշտոնական ամսագրում հրապարակված փաստաթղթում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Միքդադը Սիրիայի ԱԳ նախարարի պաշտոնում է նշանակվել անցյալ տարվա նոյեմբերի կեսին Վալիդ Մուալեմի մահվանից հետո:

Նոյեմբերի 6-ին ԵՄ-ն Սիրիայի դեմ պատժամիջոցների ցուցակի մեջ էր ընդգրկել 2020 թվականի օգոստոսին նշանակված 8 նոր նախարարների:

Գրում է՝ News.am-ը:

Loading...