20:42   15-01-2021
Georgian Airways-ն ակնկալում է, որ Թբիլիսի-Երևան-Մոսկվա չվերթները կդառնան կանոնավոր
Թողնել մեկնաբանություն

Վրացական «Վրաստանի ավիաուղիներ» ավիաընկերությունն ակնկալում է, որ առաջիկայում կանոնավոր կերպով կիրականացվեն Երևանի տարածքով Թբիլիսի-Մոսկվա չվերթները, որոնք իր գործընկեր «Արմենիա» ավիաընկերությունն իրականացնում է հունվարի սկզբից: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Georgian Airways-ից:

«Մեր գործընկեր «Արմենիա» ընկերությունն արդեն թռիչքներ է իրականացնում Թբիլիսիից Երևանով Մոսկվա: Դրանք չարտերային թռիչքներ են: Թռիչքներ են իրականացվում Ամանորի տոների կապակցությամբ: Հուսով ենք, որ արձակուրդից հետո ևս ինքնաթիռները կթռչեն, բայց կանոնավոր կերպով», – ասել է ավիաընկերության աշխատակիցը:

Գրում է՝ 1in.am-ը:

Loading...