18:57   26-04-2016
Իշխանությունը թակարդում. «Կայուն զարգացում+ »
Թողնել մեկնաբանություն

Իշխանությունը առավելություն չէ. մեր ընկալումները իշխանության մասին թեզիսի ամբողջական նենգափոխության արդյունք են:Իշխանությունը բարձրագույն ծառայություն է. դրա գլուխ եկածը նախ պարտավոր է, ապա նոր իրավունք ունի ինչ որ բաների: Մադրասի խմբակի ծրագրային երկը կոչվում էր «Որոգայթ փառաց » այն պարզ պատճառով, որ փառքն ու իշխանությունը առաջին հերթին պատասխանտության թակարդն են գցում այն ստանձնողին:Ինչ անհայտ կողմեր ունի իշխանությունը, ովքեր կարող են խանգարել իշխանության գլուխ կանգնածին ընդունել ժողովրդին ծառայող որոշումներ, ինչպես փոխել իշխանության գիտակցությունն ու ինչու իշխանափոխությունը չի լուծի մեր խնդիրները: Այս և այլ հարցերի շուրջ բանավիճում են ԱԺ պատգաավոր Խոսրով Հարությունյանն ու ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետի Սերվիսի ամբիոնի վարիչ, աշխարհագրական գիտությունների թեկնածու Սեյրան Սուվարյանը:

Loading...