17:00   22-01-2021
Վրաստանը փետրվարի 1-ից կվերացնի ավիահաղորդակցության արգելքը
Թողնել մեկնաբանություն

Վրաստանի վարչապետին կից կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական խորհուրդը որոշում Է ընդունել փետրվարի 1-ից վերացնել կանոնավոր միջազգային ավիահաղորդակցության արգելքը, որը համավարակի պատճառով երկրում գործում Էր 2020 թվականի մարտից: Հունվարի 22-ին այդ մասին ճեպազրույցում հայտարարել Է Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Նաթիա Տուռնեւան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Փետրվարի 1-ից մենք հնարավոր համարեցինք չեղյալ հայտարարել կանոնավոր թռիչքների սահմանափակումները եւ բոլոր ավիաընկերություններին, որոնք մինչ այդ աշխատել են Վրաստանում կամ կցանկանան սկսել ախատել, թույլ տալ զբաղվեն իրենց գործով»,- ասել Է նա: Ինչպես նշել Է Տուռնեւան, այժմ իշխանությունները կզբաղվեն այն կանոններով, ըստ որոնց օտարեկրացիներին կթողնեն Վրաստան: Վրաստանում նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն արձանագրվել Է 2020 թվականի փետրվարի 26-ին: 2020 թվականի մարտին իշխանությունները որոշում ընդունեցին սահմանել ուղեւորափոխադրումների լիակատար արգելք:

Loading...