17:57   22-01-2021
Արցախի ԱԺ-ն գումարել է արտահերթ նստաշրջան. Քննարկվել են պատերազմի հետեւանքների վերացմանն ուղղված օրինագծեր
Թողնել մեկնաբանություն

Արցախի Ազգային ժողովը գումարել է արտահերթ նստաշրջան:

Բացելով  նստաշրջանը՝ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարեց, որ Արցախի Սահմանադրության 114-րդ հոդվածին և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածին համապատասխան Արցախի ղեկավարի նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը.

1. ««Արցախի պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը  (Արցախի ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ, Արցախի արդարադատության նախարար Կարեն Դանիելյան ),

2. «Քաղաքացիական օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (Արցախի ղեկավարիի պաշտոնական ներկայացուցիչ, Արցախի արդարադատության նախարար Կարեն Դանիելյան ):

3. ««Արցախի արտակարգ իրավիճակների պետական  ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,««Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը (Արցախի ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ, Արցախի արդարադատության նախարար Կարեն Դանիելյան ):

Loading...