18:00   22-01-2021
Ազգային գվարդիականներին վրդովմունքից հետո օթեւանելու են վերադարձրել Կապիտոլիում
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ-ի ազգային գվարդիականներին, որոնց Ջոզեֆ Բայդենի պաշտոնակալությունից հետո Կոնգրեսի շենքից տեղափոխել Էին ավտոմոբիլային գարաժ, հետ են վերադարձրել Կապիտոլիում: Դա, ինչպես հունվարի 22-ին հայտնել Է NBC հեռուստաալիքը, արվել Է պահեստայինների նկատմամբ այդ վերաբերմունքից օրենսդիրների եւ հասարկայնության վրդովունքից հետո, պահեսայիններ, որոնց հատուկ Վաշինգտոն Էին կանչել Կոնգրեսի շենքի պահպանության եւ անվտանգության ապահովման համար հունվարի 20-ին ԱՄՆ-ի նոր նախագահի պաշտոնն ստանձնելու արարողության ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բայդենի պաշտոնանկալությունից հետո հենց հաջորդ օրն, ինչպես պատմել են ազգային գվարդիականներն իրենք, Կապիտոլիումի ոստիկանությունը նրանց մի մասին խնդրել Է տեղափոխվել գարաժ, քանի որ Կապիտոլիումի շենքում իրենց ներկայությամբ անհարմարություններ Էին ստեղծում իրենց աշխատնքը վերսկսած օրենսդիրների համար: Հենց որ այդ մասին հայտնի Է դարձել, ձեռնարկվել են միջոցներ վրդովմուքի ալիք հարուցած կարգադրության վերացման համար, եւ արդեն հունվարի 21-ի երեկոյան Իլինոյսի նահանգից դեմոկրատ սենատոր Թեմմի Դաուքորթը հայտարարել Է, որ գվարդիականները վերադարձվել են իրենց կողմից ավելի վաղ զբաղեցված հարկաբաժիններ, իսկ Կապիտոլիումի ոստիկանությունը նրանց ներողություն Է հայտնել:

Loading...