20:04   22-01-2021
Իսրայելի բանակը խոցել է Լիբանանից ուղարկված ԱԹՍ
Թողնել մեկնաբանություն

Իսրայելցի զինվորականները հունվարի 22-ին ոչնչացրել են անօդաչու թռչող սարք, որը Լիբանանից ուղարկվել էր Իսրայելի օդային տարածք։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնում է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։

« Իսրայելի պաշտպանության բանակի զինվորականները ոչնչացրել են անօդաչու թռչող սարք, որը Լիբանանից ուղարկվել էր և մտել էր Իսրայելի օդային տարածք։ Իսրայելի պաշտպանության բանակը միջադեպի ողջ ընթացքում հետևել է անօդաչու թռչող սարքին», - ասված է հաղորդագրության մեջ:

Իսրայելի բանակը հավելել է, որ կշարունակի կանխել Իսրայելի ինքնիշխանությունը խախտելու ցանկացած փորձ:

Loading...