Նորույթ Հայաստանում. շատ շուտով՝ հյուրանոցային անտառներ՝ միայն մեզ մոտ: Մոտավորապես այսպիսին է անտառային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների տեսլականը: Հայաստանի առանց այդ էլ տխուր վիճակում գտնվող անտառները նոր փորձության են ենթարկվելու. հարց է կդիմակայե՞ն արդյոք, թե՞ ոչ: Իսկ եթե չդիմակայեն, առաջիկայում շարունակելու ենք լսել սողանքների պատճառով դժբախտ պատահարների, անապատացող հողերի, փոշեպատ քաղաքներում ալերգիաների և այլ հիվանդությունների տարածման մասին: Ինչ մաթեմատիկայով են կառավարությունում չափում ծրագրի ռիսկերը. Հարցի պատասխանը՝ այս հաղորդման ընթացքում: