13:52   25-01-2021
Հայ-Ամերիկյան հարաբերությունները պատմականորեն ամենացածր մակարդակի վրա են
Թողնել մեկնաբանություն

Ամերիկայի հարցերով փորձագետ Սուրեն Սարգսյանը` ֆեյսբուքյան գրառման մեջ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան նշանակվելու լուրերին, նաև անդրադարձել է հայ-ամերիկյան փոխհարաբերություններին՝ դրանք որակելով լճացած: «Լրատվական ռադիոյի» հետ հեռախոսազրույցում փորձագետը ներկայացրեց հայ-ամերիկյան փոխհարաբերությունների ներկայի մակարդակը:

Սարգսյանի խոսքով՝ հայ-ամերիկյան օրակարգը վերջին 2-3 տարիների ընթացքում գտնվում է պասիվ վիճակում: Իրավիճակը պայմանավորված է և՛ ներքին, և՛ արտաքին գործընթացներով, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: Նա նշեց, որ սրա ամենապարզ վկայությունը բարձր մակարդակի հանդիպումների բացակայությունն է:

Սարգսյանն ընդգծեց՝ հարաբերությունների վատթարացման մեջ, հիմնական մեղավորը ոչ թե գործող դեսպանն է այլ իշխանությունը:

Loading...