17:13   25-01-2021
Զորավարժությունը, որը կանցկացվի Նախիջևանի տարածքում վտանգ կներկայացնի նաև ռուսական կողմի համար
Թողնել մեկնաբանություն

Կարսում նախատեսվող Թուրքական ձմեռային զորավարժությունները իրենց բնույթով կտարբերվեն նախկինում անցկացված նմանատիպ զորավարժություններից:

 Այդ մասին «Լրատվական ռադիոյի» հետ հեռախոսազրույցի ժամանակ նշեց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը: Փորձագետի խոսքով ՀՀ-ն զորավարժությունների հիմնական թիրախն է:

Ռազմական գործողությունները, ըստ Կարեն Հովհաննիսյանի, այս զորավարժություններից հետո քիչ հավանական են, սակայն մարտին Նախիջևանում անցկացվելիք զորավարժությունները ավելի մեծ վտանգներ կպարունակեն:

Կարեն Հովհաննիսյանը նշեց, Հայաստանը միջազգային հանրությանը պետք է ցույց տա, որ դրանք 3-րդ պետության, այս դեպքում Հայաստանի Հանրապետության դեմ են:


Loading...