16:54   12-05-2016
Կարկուտից չվախեցող բիզնես՝ գյուղի համար. «Կենսոլորտ»
Թողնել մեկնաբանություն

Այն , ինչ մեր գյուղացին անում է զբոսաշրջիկի համար անվճար, արտասահմանցի ֆերմերը կամ չի անում, կամ անում է մեծ գումարներ վերցնելով: Մեր գյուղացին տանը տեղ է տալիս, առնվազն երեքանգամյա սնունդ ապահովում, գիդի դեր կատարում՝ ծանոթացնելով գյուղի պատմամշակութային կոթողներին, իսկ երբ զբոսաշրջիկը ձեռքը տանում է գրպանը, սկսում է գործել հին ու բարի հայկական մենթալիտետը՝ ստիպելով առավելագույնը արտասանել ՝ ամոթ չի՞ :Ինչպե՞ս գյուղացուն համոզել, որ իրականում ամոթ չէ իր ծառայությունների դիմաց վճարվելը և որ գյուղում ապրելը չի նշանակում վաճառել միայն միրգ,բարջարեղեն: Նոր որակի բիզես, որը չի վախենում կարկուտից, չի պահանջում թունաքիմիկատներ, հող փորել, ջրել: Հենց այս մոդելի տարածման նպատակով տեղի կունենա Հայաստանում առաջին էկոտուրիզմի փառատոնը:
 

Loading...