18:16   16-05-2016
Բացառելով էներգետիկ ճգնաժամը. ինչպես խնայել՝ ստանալով շահույթ. «Գերակա ոլորտ»
Թողնել մեկնաբանություն

1970-ականների էներգետիկ ճգնաժամից հետո երկրները լրջորեն սկսեցին զբաղվել էներգախնայողությամբ, մշակել օրենսդրություն ու ազգային ռազմավարություն: Հետաքրքիր օրինակ է հատկապես Դանիայինը: Այդ երկրում վերջին 20 տարում ՀՆԱ-ն աճել է 1,5 անգամ, իսկ էներգառեսուրսների տարեկան սպառումն այդ նույն ժամանակահատվածում չի աճել: Այսօր արդեն էներգախնայողությունը ներառված է ՄԱԿ գլոբալ 17 նպատակի մեջ: Հայաստանում ևս կա Էներգախնայման օրինակ, որը որպես դրական փորձ է ընկալվում շատ երկրներում՝ անգամ ԱՄՆ-ում ու Եվրոպայում: Խոսքը գազաբալոններով աշխատող ավտոմեքենաների մասին է: Էներգախնայողության համաշխարհային փորձի ու հեռանկարների մասին զրուցել ենք «Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողոթւյան հիմնադրամի» տնօրեն Թամարա Բաբայանի հետ:

Loading...