16:11   04-02-2021
Մենք առնվազն պետք է արբանյակ վարձենք և հետևենք թուրք-ադրբեջանական զորավարժություններին. «Հետախույզի օրագիրը»
Թողնել մեկնաբանություն

Կարսում մեկնարկած թուրք-ադրբեջանական զորավարժությունների առանձնահատկությունը
մեզ համար ժամանակահատվածն է և վայրը: Պատրազմից հետո Արևմտյան Հայաստանում զորախաղերը
էմոցիոնալ առումով ավելի բուռն ենք ընդունում: Դեսանտային օպերացիա, հարձակողական զինատեսակներ
կիրառվել են բոլոր զորախաղերում: Սա չի նշանակում, որ պասիվ դիտորդ պիտի լինենք. այս
ընթացքում առնվազն պետք է արբանյակ վարձել և մանրազնին հետևել գործողություններին,
նախկինում չենք արել, հիմա պիտի անենք: Զորավարժությունը ուղերձ է նաև սեփական հանրությանը՝
հայկական ռևանշ թույլ չենք տալու, բայց ուղերձի հասցեատեր  է նաև Ռուսաստանը: Որպես պատասխան ակնկալելի է, որ
առաջիկայում ՀՀ ՊՆ-ն ՌԴ 102-րրդ ռազմաբազայի ստորաբաժանումների հետ զորավարժություններ
անցկացնի՝ հիմնական նպատակ ձևակերպելով հակառակորդի հարձակումը կանխելը և հակագրոհի
անցնելը: 

Loading...