20:53   08-02-2021
Արժեքների ճգնաժամն է նաև վտանգում պետականությունը. «Ավետյաց երկրի տեսիլքով»
Թողնել մեկնաբանություն

Իսրայելի ժողովրդի օրինակով դիտարկեցինք՝
ինչպես անապատում դեգերող մարդը արժեքներ փոխադրեց, համակարգեր ստեղծեց, ժողովրդից
ազգի վերածվեց: Ավետյաց երկրի տեսիլքն ունեին, և օրենքների, սկզբունքների ընկալումը
մակերեսային չէր: Պետությունը կառուցելու առաքելության մեջ, եթե սկզբունքները, արժեքները
 չեն գործում, ապա պետականության մասին խոսել
հնարավոր չէ: Դիտարկենք մեր պետականության խորհդանիշներից մեկը՝ դրոշը: Տեսնում ենք
երբեմն նարնջագույնի փոխարեն թույլ արտահայտված ծիրանագույն, երբեմն դեղին. տարիներ
շարունակ բարձրաձայնել եմ՝ դրոշի գույները պիտի հստակ լինեն. այդպիսով արտահայտվում
է վերաբերմունքը պետականության հանդեպ: Հակառակ դեպքում՝ որ երանգով կուզեմ կներկայացնեմ
դրոշը, սա կնշանակի անհատի զգացումն ավելի կարևոր է, քան համակարգինը, պետությանը:
Պետականությունը կուռ համակարգ է. Իսրայելի օրինակով՝ Հոլոքոստ վերապրած հրեաներն «Այլևս
երբեք»-ը համակարգի վերածեցին. նշանակեց լավագույն բանակը, լավագույն տնտեսությունը,
լավագույն առողջապահական համակարգը. մեր դեպքում «Այլևս երբեք»-ը սոսկ զգացմունք է,
գուցե նաև դա է պատճառը, որ նորից պատերազմ վերապրեցինք: 

Loading...