Մեր խնդիրների հիմնական պատճառը պետական կառավարման համակարգի անարդյունավետությունն է: Ու հենց այստեղ է, որ բիզնեսը պետք է միջամտի՝ իր վրա վերցնելով պետության գործառույթների մի մասը: Յուրաքանչյուր բիզնես ու գործարար այսօր պետք է իր սոցիալական պատասխանատվության մաս համարի պետության կառավարման արդյունավետության բարձրացումը՝ ներդնելով, ֆինանսական, մարդկային ռեսուրսներ, կապեր, ժամանակ: Բիզնեսն ավելի ճկուն է, մասնագիտական առումով առավել պրոֆեսիոնալ, գործարարները կրիտիկական իրավիճակում լուծում գտնելու սովոր մարդիկ են:
Սակայն բիզնեսի մասնակցությունը պետական կառավարմանը չպետք է լինի նախորդ բացասական օրինակով՝ օլիգարխիկ համակարգի մոդելով, այս անգամ ոչ թե պետությունը պետք է օգտագործվի բիզնեսի զարգացման համար, այլ բիզնեսն օգտագործվի հօգուտ պետության:
«Բիզնեսի անատոմիա» հաղորդաշարի այս թողարկմանը TCF համահիմնադիր Գևորգ Պողոսյանի հետ խոսել ենք բիզնեսի մասնակցության մասին պետական կառավարմանը: