16:43   11-02-2021
Պրոֆեսիոնալ բանակի շնորհիվ Արցախը ոչ թե պատանդ, այլ ոսկոր կդառնա թշնամու կոկորդին. «Հետախույզի օրագիրը»
Թողնել մեկնաբանություն

Արցախի պաշտպանության բանակը կրճատելու հարց կա. եթե բանակի թվակազմը դառնա նույնիսկ 7000-8000, հուսահատվել պետք չէ. նման թվակազմով բանակը կարող է կենսունակ լինել: Եթե Արցախի զինված ուժերում բոլորը լինեն  մարզված, սպառազինված, գիտելիքներով զինված, ապա Արցախը կշարունակի մնալ մեր հայկական պետականության ֆորպոստը:
Արցախի չափահաս բնակչությունը պիտի զինվի. բոլորն ունենան զրահաբաճկոն, զենք, յուրաքանչյուրն իր բնակավայրում ունենա իրեն հատկացված կրակակետը: Եթե Արցախն ամբողջությամբ միլիտարիզացվի, ապա անգամ կրճատված բանակով ի վիճակի կլինենք հարձակողական գործողություններ իրականացնել:

Loading...