2020 թվականի տվյալներով «Krisp» ՏՏ ընկերությունը Հայաստանի 1000 ամենախոշոր հարկատուների ցանկում 704-րդն է՝ վճարելով 228 մլն դրամ հարկ: «Krisp»-ի շուկայական արժեքն արդեն գերազանցել է 125 մլն դոլարը, նպատակակետը 1 մլրդ-ն է:
Ընկերության համահիմնադիր Արտավազդ Մինասյանի խոսքով մոտ 100 հոգանոց կազմակերպության ամենամեծ խնդիրը կադրերի հարցն է. ընկերությունն այս տարի նպատակ ունի թիմը համալրել ևս 75 աշխատակցով:
Հայկական ՏՏ ոլորտի տնտեսաիրավական խնդիրների մասին պատմող IT Armenia հաղորդաշարի առաջին թողարկման հյուրը «Krisp» ընկերության համահիմնադիր Արտավազդ Մինասյանն է: