17:09   23-06-2016
Բիզնեսը մարդկանց խնդիրները լուծելու պատասխանատվություն է, այլ ոչ շահույթի հասնելու միջոց. «Ապահովագրություն և ոչ միայն»
Թողնել մեկնաբանություն

Շահույթի վրա կենտրոնացած մարդիկ բիզնեսում շատ արագ են ձախողվում, որովհետև նրանց և նրանց սպառողների միջև շահերի բախում կա: Դուք շահույթ եք ուզում, իսկ սպառողը ծառայություն /կամ ապրանք/: Բիզնեսը փոխգործակցություն է ենթադրում, որն անհնար է, երբ ենթադրյալ կողմերը տարբեր բաներ են ուզում: Բիզնեսը հանրային կյանքում որոշակի խնդիրների շրջանակ լուծելու պատասխանատվություն է, որը, այո՛, պետք է ենթադրի շահույթ: Բայց շահույթը, որպես այդպիսին, միշտ ածանցյալ է: «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերության տնօրեն Սամվել Գրիգորյանը համոզված է, որ այլ կերպ ոչինչ չի ստացվի:

Loading...