11:43   27-02-2021
Ուրուգվայը պատրաստ է գնել ռուսական Sputnik V պատվաստանյութը
Թողնել մեկնաբանություն

Ուրուգվայը պատրաստ է գնել կորոնավիրուսի դեմ՝ ռուսական Sputnik V պատվաստանյութը և սպասում է Մոսկվայից փաստաթղթերն ուղարկելուն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ին այս մասին ասել է Ուրուգվայի Առողջապահության նախարար Դանիել Սալինասը:

«Մենք ցանկանում ենք, որ պատվաստանյութը լինի պորտֆելում, բայց դեռ պատասխան չենք ստացել ... Սպասում ենք կարգավորող փաստաթղթերի», - ասել է նախարարը: Նա նաև հավելել է, որ Ուրուգվայի համար շատ հետաքրքիր կլինի Sputnik V- ի արտադրությունը: Նախարարը նշել է, որ Ուրուգվայը շահագրգռված է Ռուսաստանի հետ առողջապահության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրերի կնքումով:

Loading...