11:02   04-03-2021
Մյանմայում ցուցարարների և ոստիկանների բախումների հետևանքով զոհվել է 38 մարդ
Թողնել մեկնաբանություն

Մյանմայում ցուցարարների և ոստիկանների բախումների հետևանքով 38 մարդ է զոհվել այն բանից հետո, երբ ոստիկանությունը հրազեն է կիրառել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին ճեպազրույցի ընթացքում հաղորդել է ՄԱԿ-ի հատուկ հավատարմատար Քրիստին Շրաներ Բուրգեները:

«Փետրվարի 1-ի հեղաշրջումից հետո այսօր ամենասարսափելի օրն էր: Զոհվել է 38 անձ, փետրվարի 1-ից մինչ օրս զոհերի թիվը գերազանցում է 50-ը»,- ասել է նա:

Ոստիկանությունը հավաքը ցրելու համար կիրառել է գնդացիր:

Loading...