11:06   04-03-2021
ԱՄՆ պետքարտուղարն իրենց երկրի գլխավոր խնդիրը համարել է Չինաստանը
Թողնել մեկնաբանություն

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ԱՄՆ-ի ամենամեծ խնդիրը համարել է Չինաստանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Որոշ  երկրները մեզ համար լուրջ մարտահրավերներ են առաջացնում, այդ թվում՝ Ռուսաստանը, Իրանը և Հյուսիսային Կորեան, բայց Չինաստանի մարտահրավերն այլ է»,- նշել է Բլինկենը:

Նրա խոսքով՝ Չինաստանն ԱՄՆ-ի գլխավոր խնդիրն է ու նրան պետք է մոտենալ ուժի դիրքերից: 

Loading...