11:09   04-03-2021
Երկրորդ զորամիավորման հրամանատարը պարապմունք է անցկացրել ստորաբաժանումների հրամանատարների հետ
Թողնել մեկնաբանություն

Երկրորդ զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա. Հարությունյանը մարտի 3-ին պարապմունք է անցկացրել ենթակա զորամասերի կրակային աջակցման և նռնականետային ստորաբաժանումների հրամանատարների հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարապմունքի անցկացման նպատակն է եղել զինծառայողների պատրաստվածության աստիճանի ստուգումը և հրամանատարների մասնագիտական հմտությունների կատարելագործումը։

Loading...