11:23   04-03-2021
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրինագիծ ընտրական համակարգի բարենորոգման մասին
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը մարտի 3-ին ընդունել Է օրինագիծ ամերիկյան ընտրական համակարգի որոշ դույթների բարենորոգման մասին: Նախաձեռնության օգտին արտահայտվել Է 220 կոնգրեսական, դեմ Է քվեարկել 210-ը, հաղորդել Է ստորին պալատի մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես պարզաբանում Է The Hill թերթը, օրինագիծը, բացի այլ բաներից, նահանգների իշխանություններին պարտավորեցնում Է բնակիչներին ընձեռել փոստով քվեաթերթիկներ ստանալու հնարավորություն, նախատեսում Է վաղաժամկետ քվեարկություն ընտրություններից 15 օր առաջ եւ լրացուցիչ միջոցների տրամադրում՝ ընտրությունների հետ կապված արտաքին սպառնալիքների դիմակայան համար:

Նախաձեռնության հեղինակները նաեւ կոչ են անում ստեղծելու անկախ հանձնաժողովներ ընտրական օկրուգների բաժանման համար: Բացի դրանից, ընտրությունների օրն առաջարկվում Է դարձնել ոչ աշխատանքային դաշնային ծառայողների համար: Այժմ օրինագիծը պետք Է քննարկվի Սենատում:

Loading...