11:31   04-03-2021
Կիպրոսը ընկերությունների սեփականատերերի ռեգիստրի միջոցով կբարձրացնի գաղտնիության շղարշը
Թողնել մեկնաբանություն

Կիպրոսը նախատեսում է առաջիկա ամիսներին օգտագործել հազարավոր ընկերությունների սեփականատերերի ռեգիստրը՝ բացելով անթափանց եւ բարդ կորպորատիվ կառույցների գաղտնիության շղարշը, հաղորդում է Reuters-ը:

Կղզում տեղակայված հազարավոր ընկերությունների մասին մանրամասն տեղեկությունները կհավաքվեն մարտի 16-ից եւ կմտնեն, այսպես կոչված, վերջնական շահառուների ռեգիստր (UBO):

Աջակիցները ասում են, որ ռեգիստրը, որը փողերի լվացման դեմ պայքարի Եվրամիության կանոնների պահանջն է, կարող է փոխել խաղի կանոնները Կիպրոսի համար, ինչը, ըստ ակտիվիստների, նախկինում մագնիս է հանդիսացել նրանց համար, ովքեր թաքցնում են հարստությունը:

Loading...