11:38   04-03-2021
Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուն անդրադարձավ Գերագույն դատարան ստեղծելու գաղափարին
Թողնել մեկնաբանություն

Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արսեն Մկրտչյանը կողմ է Հայաստանում դատական համակարգի երեք ատյանի մոդելին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մկրտչյանն ասաց Ազգային ժողովի նիստի ընթացքում՝ անդրադառնալով Վճռաբեկ դատարանը և Սահմանադրական դատարանը միավորելու և Գերագույն դատարան ստեղծելու գաղափարին:

«Մենք պետք է գնահատենք, նաև ծախսային ազդեցության տեսանկյունից, ընդհանրապես մեր երկրին 4 ատյան պե՞տք է, թե ոչ: Երեք ատյանը մեր երկրի համար միարժեքորեն բավարար է: Ես միանշանակ կողմ եմ եղել Գերագույն դատարանի գործառույթների իրականացման մոտեցմանը, այսինքն՝ երեք ատյանի մոդելին, բայց դեպի լուծում գնալու համար մենք մեծ աշխատանք ունենք անելու»,- ասաց Մկրտչյանը:

Loading...