12:06   04-03-2021
Նեթանյահուն Իսրայելի ռազմական հանցագործությունները հետաքննելու ՄՔԴ որոշումը հակասեմականություն է անվանել
Թողնել մեկնաբանություն

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ինչպես ՀԱՄԱՍ-ի, այնպես էլ Իսրայելի ռազմական ենթադրյալ հանցագործությունները հետաքննելու ՄՔԴ որոշումը հակասեմականություն է անվանել, հայտնում է «Կուրսորը»։

«Որոշվել է, որ մեր համարձակ զինվորները, ովքեր պայքարում են դաժան ահաբեկիչների դեմ, իրենք են, իբր, ահաբեկիչներ»,- ասել է նա:

Իսրայելցի այլ քաղաքական գործիչներ նույնպես արձագանքել են: Այսպես, իր կարծիքն է հայտնել նաեւ երկրի նախագահ Ռեուվեն Ռիվլինը: Նա որոշումն անվանել է «սկանդալային» եւ հավելել է, որ Իսրայելը հպարտ է իր զինվորներով:

Արտաքին գործերի նախարար Գաբի Աշկենազին հայտարարել է, որ այդ որոշումը իր ապագա իրավահաջորդ Քարիմ Խանի համար «առառջնահերթություններ հաստատելու» ՄՔԴ գլխավոր դատախազ Ֆաթու Բենսուդայի քաղաքական փորձն է:

Loading...