12:10   04-03-2021
ՀԱՊԿ երկրների ներկայացուցիչները քննարկել են տեղեկատվական փոխգործակցության մեծացման ծրագրերը
Թողնել մեկնաբանություն

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների ներկայացուցիչները քննարկվել են Ճգնաժամային արձագանքման կենտրոնի բազայի վրա երկրների միջպետական տեղեկատվական փոխգործակցության մեծացումը: Այս մասին հայտարարել է Միավորված շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:

Հավաքի նպատակը ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնի եւ նրա հետ փոխգործակցության լիազորություն ունեցող ազգային մարմինների միջեւ տեղեկատվական փոխգործակցության կատարելագործումն է:

Հանդիպման մասնակիցները քննարկել են ճգնաժամի արձագանքման համակարգի արդիական խնդիրները եւ նախանշել են ՀԱՊԿ ձեւաչափով տեղեկատվական փոխազդեցության բարելավման հիմնական ուղղությունները: Մասնավորապես, այս տարի համատեղ դասընթացներ կանցկացվեն այն պետությունների պաշտպանության գերատեսչությունների հետ, որոնք գտնվում են հավաքական անվտանգության նույն տարածաշրջանում:

Loading...